Տեղեկատվական կենտրոն

Նորմատիվ իրավական ակտեր

«Պետական գաղտնիքի մասին» օրենք

Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ապահովման նպատակով տեղեկությունները պետական գաղտնիքի շարքին դասելու, գաղտնագրելու, պետական գաղտնիքը պահպանելու, պաշտպանելու, օգտագործելու, գաղտնազերծելու կամ ոչնչացնելու գործընթացների հետ կապված հարաբերությունները, սահմանում է պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների հասկացությունը, գաղտնիության աստիճանները, պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվող հարաբերություններում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, իրավաբանական անձանց, ֆիզիկական անձանց լիազորությունները, պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվություն ունեցող անձանց պարտականությունները, նրանց աշխատանքի համար սահմանված պայմանները և սահմանափակումները, ինչպես նաև սահմանափակ տարածման ծառայողական տեղեկության հետ կապված հարաբերությունները:

https://www.arlis.am/hy/acts/218692

«Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենք

Սույն օրենքը սահմանում է հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության կազմակերպման և իրականացման իրավական հիմքերը, սկզբունքները, պետական պահպանություն իրականացնող մարմնի լիազորությունները, գործունեության կարգն ու առանձնահատկությունները, կարգավորում է այդ ոլորտում ծագող հարաբերությունները։

https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=200345

«Ահաբեկչության դեմ պայքարի մասին» օրենք

Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում ահաբեկչության դեմ պայքարի իրավական և կազմակերպական հիմքերը և կարգավորում է ահաբեկչության դեմ պայքարի իրականացման հետ կապված հարաբերությունները։

https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=138936

«Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենք

Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմիններում ծառայության հիմնական սկզբունքները, կարգը, պայմանները, ազգային անվտանգության մարմիններիծառայողների պաշտոնները և զինվորական կոչումները, ազգային անվտանգության մարմինների ծառայողների իրավունքները և պարտականությունները, նրանց պաշտոնական երաշխիքները, ծառայության և հանգստի ժամանակը, արձակուրդը, զինվորական կոչում շնորհելու, կոչումն իջեցնելու և վերականգնելու, ծառայությունից արձակելու, ինչպես նաև ծառայության հետ կապված այլ առանձնահատկություններ: Ռազմական դրության ժամանակ ազգային անվտանգության մարմիններում ծառայության առանձնահատկությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով:

https://www.arlis.am/hy/acts/219128

«Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենք

Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հասկացությունը, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմինների տեղն ու դերը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ապահովման համակարգում, դրանց գործունեության իրավական հիմքերը, սկզբունքները, ուղղությունները, լիազորությունները, ուժերն ու միջոցները, աշխատակիցների սոցիալական պաշտպանվածության ապահովման, ինչպես նաև նրանց գործունեության նկատմամբ վերահսկողության կարգը:

https://www.arlis.am/hy/acts/219172