Նախարարություն

ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալներ

Արամ Գառնիկի Հակոբյան

ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ

 

A_HAkobyan_poxac_nory.jpg

 

Ծնվել է 1959 թվականի հուլիսի 25-ին Դիլիջան քաղաքում:

1973-1977թթ. սովորել է Երևանի Էլեկտրատեխնիկական տեխնիկումում։

1977թ. աշխատել է «Հիդրոհաղորդակ» արտադրական միավորումում։

1977-1979թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում։

1979-1980թթ. աշխատել է «Հիդրոհաղորդակ» արտադրական միավորումում։

1980թ. ծառայության է անցել ՀԽՍՀ ՊԱԿ-ում։

1985-1990թթ. սովորել է Կիրովականի պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի հեռակա ուսուցման բաժնում ։

1991 թվականից ծառայության է անցել ՀՀ ԱԱ մարմիններում՝ զբաղեցնելով բաժանմունքի պետից մինչև վարչության պետի պաշտոններ:

2013-2018թթ.` ՀՀ ԿԱ ԱԱԾ տնօրենի տեղակալ։

2018-2024թթ.` ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ։

2024թ. հունվարի 12-ին ՀՀ նախագահի հրամանագրով ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նույն օրը ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ:

2025թ. հուլիսի 15-ին ՀՀ վարչապետի որոշմամբ վերանշանակվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ:

Ունի գեներալ-մայորի զինվորական կոչում:

Պարգևներ՝

2006թ.՝ Մարտական ծառայության մեդալ

2015թ.՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ

2019թ.՝ ՀՀ վարչապետի հուշամեդալ:

 

Սամվել Յուրիի Հայրապետյան

ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ

 

AK3I6172.jpg

 

Ծնվել է 1967թ. հունիսի 9-ին Կիրովական քաղաքում։

1984-1991թթ. սովորել է Երևանի պետական համալսարանում։

1985-1987թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում։

1989-1994թթ. դասավանդել է դպրոցում։

1994թ. ծառայում է ՀՀ ազգային անվտանգության մարմիններում՝ զբաղեցնելով օպերլիազորից մինչև վարչության պետի, գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոններ։

2019թ. դեկտեմբերի 20-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ։

2024թ. հունվարի 12-ին ՀՀ նախագահի հրամանագրով ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նույն օրը ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ:

2025թ. հուլիսի 15-ին ՀՀ վարչապետի որոշմամբ վերանշանակվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ:

Ունի գեներալ-մայորի զինվորական կոչում:

Պարգևներ՝

2018թ.՝ Մարտական ծառայության մեդալ

2019թ.՝ ՀՀ վարչապետի հուշամեդալ

2020թ.՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ:

 

Եսաի Յուրիի Մկրտչյան

ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ

 

kayqi_hamar.jpg

 

Ծնվել է 1971 թվականի սեպտեմբերի 16-ին Նախիջևան քաղաքում։

1993թ. գերազանցությամբ ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը։

1993 թվականից ծառայության է անցել ՀՀ ազգային անվտանգության մարմիններում՝ զբաղեցնելով օպերլիազորից մինչև գլխավոր վարչության պետի պաշտոններ։

2024թ. մայիսի 31-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ:

2025թ. հուլիսի 15-ին ՀՀ վարչապետի որոշմամբ վերանշանակվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ:

Ունի գեներալ-մայորի զինվորական կոչում:

Պարգևներ՝

2002թ.՝ Մարտական ծառայության մեդալ

2011թ.՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ

2017թ.՝ ՀՀ վարչապետի հուշամեդալ

2019թ.՝ Արիության մեդալ:

 

Դավիթ Սերգեյի Սանամյան

ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ

 

AK3I6740.jpg

 

Ծնվել է 1977 թվականի հուլիսի 6-ին ԼՂԻՄ Հադրութի շրջանի Հադրութ ավանում։

1998թ. ավարտել է ՀՀ ՊՆ ռազմական ինստիտուտը։

1998 թվականից ծառայության է անցել ՀՀ ազգային անվտանգության մարմիններում՝ զբաղեցնելով օպերլիազորից մինչև գլխավոր վարչության պետի պաշտոններ։

2025թ. օգոստոսի 29-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ:

Ունի գեներալ-մայորի զինվորական կոչում:

Պարգևներ՝

2021թ.՝ Մարտական ծառայության մեդալ,

2023թ.՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ:

 

Տիգրան Սպարտակի Հարությունյան

ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ

 

AK3I7985.jpeg

 

Ծնվել է 1966 թվականի մայիսի 18-ին Երևան քաղաքում։

1992թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։

1985թ. աշխատել է «Հայէլեկտրագործարանում»։

1986-1988թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում։

1993-1994թթ. եղել է ՀՀ ԱԱՊՎ բարձրագույն դպրոցի ունկնդիր:

1994 թվականից ծառայության է անցել ՀՀ ազգային անվտանգության մարմիններում՝ զբաղեցնելով օպերլիազորից մինչև ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոններ։

2021-2024թթ.՝ ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ:

2026թ. մարտի 31-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ:

Ունի գեներալ-մայորի զինվորական կոչում:

Պարգևներ՝

2006թ.՝ Մարտական ծառայության մեդալ

2018թ.՝ Արիության մեդալ

2019թ.՝ ՀՀ վարչապետի հուշամեդալ

2020թ.՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ: