Տեղեկատվական կենտրոն

Ներքին իրավական ակտեր

PDF
ՀՀ ԱԱԾ տնօրենի 2026 թվականի փետրվարի 5-ի «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի զինծառայողների վարքագծի կանոնները սահմանելու մասին» N 7-Լ հրաման ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի սպայական և ավագ ենթասպայական կազմերի, ինչպես նաև շարքային ու կրտսեր ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների վարքագծի կանոններով սահմանվում են Զինծառայողների մասնագիտական էթիկայի, ծառայողական կարգապահության, հասարակական ու միջանձնային փոխհարաբերությունների ընդհանուր պահանջները, որոնք ուղղված են Զինծառայողի բարեվարք գործելակերպն ապահովելուն՝ ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում և դրանից դուրս։
PDF
ՀՀ ԱԱԾ տնօրենի 2026 թվականի ապրիլի 1-ի «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի 2025 թվականի մայիսի 19-ի n 26-լ հրամանում փոփոխություն կատարելու մասին» N 18-Լ հրամանՀայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի 2025 թվականի մայիսի 19-ի «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմինների ծառայողների վարքագծի կանոնները սահմանելու մասին» N 26-Լ հրամանի հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։
Document
ՀՀ ԱԱԾ տնօրենի 2026 թվականի մարտի 30-ի «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության դրոշի եվ զինանշանի կանոնադրությունը, դրանց նկարագրությունը, դրոշի պահպանման եվ գործածման կարգը հաստատելու մասին» N 17-Լ հրամանՀայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության դրոշի կանոնադրությունը, նկարագրությունը, պահպանման և գործածման կարգը
PDF
ՀՀ ԱԱԾ տնօրենի 2025 թվականի մայիսի 19-ի «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմինների ծառայողների վարքագծի կանոնները սահմանելու մասին» N 26-Լ հրամանՀայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմինների ծառայողների վարքագծի կանոնները «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված վարքագծի սկզբունքներից բխող վարքագծի կանոնների ամբողջություն է, որով պետք է առաջնորդվեն Ազգային անվտանգության մարմինների ծառայողները։
PDF
ՀՀ ԱԱԾ տնօրենի 2024 թվականի դեկտեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեցող պաշտոնատար անձանց ցանկը սահմանելու մասին» N 79-Լ հրամանՀայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեցող պաշտոնատար անձանց ցանկը սահմանելու մասին:
PDF
ՀՀ ԱԱԾ տնօրենի 2024 թվականի օգոստոսի 28-ի «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի և հատուկ ստորաբաժանումների ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող նախկին զինծառայողների և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման հարցերով զբաղվող հանձնաժողով ստեղծելու, դրա անհատական կազմն ու աշխատակարգը հաստատելու մասին» 51-Լ հրամանՍտեղծել Շահառուների բնակարանային պայմանների բարելավման հարցերով զբաղվող հանձնաժողով:
Document
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի 2024 թվականի մայիսի 30-ի՝ «Ուսումնական հաստատությունում սովորելու կամ վերապատրաստվելու համար պետության կատարած ծախսերի փոխհատուցման կարգը և չափերը սահմանելու մասին» N 32-Լ հրամանՍույն հավելվածով սահմանվում են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության (այսուհետ՝ ԱԱԾ) ուսումնական հաստատություն, ինչպես նաև ԱԱԾ կողմից Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա պետության համապատասխան ուսումնական հաստատություններ սովորելու կամ վերապատրաստվելու գործուղված և հետագայում ազգային անվտանգության մարմիններում ծառայությունից արձակված ծառայողի ուսման կամ վերապատրաստման համար պետության կատարած ծախսերի փոխհատուցման կարգը և չափերը:
Document
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի 2023 թվականի դեկտեմբերի 30-ի՝ «Ազգային անվտանգության մարմինների ծառայողների կողմից բնակարանի կամ բնակելի տան ձեռքբերմանը կամ բնակելի տան կառուցմանը պետական աջակցության նպատակային ծրագրի իրականացման գործընթացն ապահովող հանձնաժողով ստեղծելու, դրա անհատական կազմն ու աշխատակարգը, ինչպես նաև վարկավորման հավակնող ծառայողների վիճակահանության կազմակերկպման կարգը հաստատելու մասին» N 104 - Լ հրամանՍույն աշխատակարգով կանոնակարգվում են Ազգային անվտանգության մարմինների ծառայողների (այսուհետ՝ Ծառայող) կողմից բնակարանի կամ բնակելի տան ձեռքբերմանը կամ բնակելի տան կառուցմանը պետական աջակցության նպատակային ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) իրականացման գործընթացն ապահովող հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) աշխատանքների իրականացման հետ կապված հարաբերությունները:
Document
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի 2023 թվականի նոյեմբերի 29-ի՝ «Չօգտագործված արձակուրդի օրերի համար հատուցում չստացած կամ մասնակի ստացած ազգային անվտանգության մարմինների նախկին զինծառայողներին հատուցում հաշվարկելու նպատակով Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից վարչարարության իրականացման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի 2023 թվականի հոկտեմբերի 30-ի N 78-Լ հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 94-Լ հրաման2017 թվականի դեկտեմբերի 16-ից հետո մինչև 2023 թվականի մայիսի 6-ը ազգային անվտանգության մարմիններում ծառայությունից արձակված և չօգտագործված արձակուրդի օրերի համար հատուցում չստացած կամ մասնակի ստացած նախկին զինծառայողները կարող են գրավոր դիմել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության ֆինանսական վարչություն: