Սահմանապահ զորքեր
ՍԶ գործառույթններ
Սահմանապահ զորքերը.
- իրականացնում են Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պահպանություն,
- մասնակցում են Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը,
- ապահովում են Հայաստանի Հանրապետության անվտանգությունն ու անկախությունը պետական սահմանում,
- իրականացնում են պետական սահմանի պահպանության բնագավառի քաղաքականություն,
- ապահովում են պետական սահմանի անձեռնմխելիությունը,
- ապահովում են սահմանային շերտում բնակվող անձանց անվտանգությունը,
- պահպանում են պետական սահմանի, սահմանային և պետական սահմանի անցման կետերի ռեժիմները,
- իրականացնում են անձանց, տրանսպորտային միջոցների, կենդանիների, բեռների և այլ գույքի բացթողնումը Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում,
- տրամադրում են օտարերկրացիներին Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա,
- իրականացնում են Հայաստանի Հանրապետությունում չհաշվառված տրանսպորտային միջոցներով իրավախախտում կատարած տրանսպորտային միջոցների նկատմամբ հսկողություն,
- իրականացնում են վարչական վարույթ «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը խախտած օտարերկրացիների նկատմամբ,
- պաշտպանում են պետական սահմանում անձի, հասարակության և պետության համար կենսական շահերը արտաքին և ներքին սպառնալիքներից: