Գիտաուսումնական կենտրոն

Համագործակցություն

 

Ազգային անվտանգության ապահովման ոլորտում գիտական հետա­զո­տու­թյունների զարգացման, գիտակրթական ներուժի արդյունավետ օգտագործման և աշխատակիցների մասնագիտական ու գիտական կարողությունների շարունակական կատարելագործման նպատակով Գիտաուսումնական կենտրոնը համագործակցում է Հայաստանի Հանրապետության առաջատար գիտակրթական հաստատությունների հետ։

Համագործակցությունն ուղղված է գիտակրթական ոլորտում կուտակված փորձի և գիտելիքի փոխանակմանը, գիտական ներուժի համախմբմանը, համատեղ հետազոտությունների իրականացմանը, ինչպես նաև ազգային անվտանգության ոլորտի համար բարձր որակավորում ունեցող մասնագետների պատրաստմանն ու վերապատրաստմանը։

 

 

 

Համագործակցության հիմնական ուղղություններն են՝

 

 

  • ազգային անվտանգությանն առնչվող հարցերի ուսումնասիրություն, նյութերի վերլուծություն և համատեղ գիտական հետազոտությունների իրականացում,

  • թեմատիկ լսումների, սեմինարների, գիտագործնական միջոցառումների և աշխատանքային քննարկումների կազմակերպում,

  • գիտական և մասնագիտական գրականության, հետազոտական արդյունքների ու փորձի փոխանակում,

  • գործընկեր գիտակրթական հաստատությունների գիտաշխատողների և մասնագետների ներգրավում Կենտրոնի ուսումնական գործընթացում, ինչպես նաև Կենտրոնի մասնագետների մասնակցություն գործընկեր հաստատությունների կրթական ծրագրերին,

  • Կենտրոնի աշխատակիցներին մեթոդական և կազմակերպչական աջակ­ցության տրամադրում՝ դոկտորանտուրայում ուսումնառության, ատենա­խո­սու­թյունների մշակման և պաշտպանության գործընթացներում,

  • ազգային անվտանգության ոլորտի մասնագիտական ներուժի զարգացմանն ու բարձր որակավորում ունեցող կադրերի պատրաստմանն ուղղված համատեղ ծրագրերի իրականացում։

Գիտակրթական համագործակցության զարգացման շրջանակում 2021-2024 թվականներին համագործակցության հուշագրեր են ստորագրվել Երևանի պետական համալսարանի իրավագիտության և արևելագիտության ֆակուլտետների, ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի և ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի հետ։ Ձևավորված գործընկերության շրջանակում իրականացվող աշխատանքները նպաստում են գիտակրթական փորձի փոխանակմանը, մասնագետների ներգրավմամբ ուսումնական գործընթացի հարստացմանը և Կենտրոնի աշխատակիցների մասնագիտական ու գիտական առաջընթացին։

Գիտակրթական գործընկերության ընդլայնմանն ուղղված կարևոր քայլ է 2026 թվականի նոյեմբերի 5-ին ՀՀ ԱԱԾ գիտաուսումնական կենտրոնի և Երևանի պետական համալսարանի միջև ստորագրված համագործակցության հուշագիրը։ Այն նոր հնարավորություններ է ստեղծում ազգային անվտանգության հիմնահարցերի վերաբերյալ համատեղ հետազոտությունների, մասնագետների պատրաստման և վերապատրաստման, ինչպես նաև գիտակրթական ներուժի առավել արդյունավետ օգտագործման համար։

Համագործակցության նոր ուղղություններից է ժամանակակից տեխնոլոգիաների, մասնավորապես՝ արհեստական բանականության հնարավորությունների և կիրա­ռության վերաբերյալ գիտելիքների զարգացումը։ Այս նպատակով նախատեսվում է ԵՊՀ մասնագետների ներգրավմամբ ՀՀ ԱԱԾ աշխատակիցների համար մասնագիտական վերապատրաստման դասընթացների կազմակերպում։

Գիտակրթական հաստատությունների հետ գործընկերային հարաբերությունների շարունակական զարգացումը Կենտրոնը դիտարկում է որպես ազգային անվտան­գության ոլորտում գիտական հետազոտությունների խթանման, մասնագիտական ներուժի ամրապնդման, նոր գիտելիքների ու տեխնոլոգիական լուծումների ներդրման և կրթական գործընթացի կատարելագործման կարևոր ուղղություն։