Սահմանապահ զորքեր
Հաճախ տրվող հարցեր
Անձն իր սահմանահատումների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար կարող է դիմում ներկայացնել Սահմանապահ զորքեր անձամբ կամ փոստի միջոցով: Դիմումը պետք է համապատասխանի Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության պաշտոնական կայքում առկա օրինակելի ձևին, իսկ էլեկտրանային եղանակով ներկայացնելու դեպքում պետք է համապատասխանի Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 15-ի N1204-Ն որոշման պահանջներին:
16 տարեկան (անչափահաս) Հայաստանի Հանրապետության քաղաքացին կարող է առանց ծնողների գրավոր թույլտվությամբ մեկնել Վրաստան:
Ոչ, պետք չէ, քանի որ 16 տարին չլարացած ՀՀ քաղաքացիների համար ՀՀ պետական սահմանը հատելու առանձնահատուկ կարգ սահմանված չէ, ուստի՝ վավեր անձնագրի առկայության դեպքում նրանք կարող են հատել ՀՀ պետական սահմանը:
16 տարին չլարացած ՀՀ քաղաքացիների ելքը ՀՀ-ից կարող է արգելվել դատարանի կողմից տրված համապատասխան որոշման համաձայն
Եթե անձնագրում առկա էն տեխնիկական վնասվածքներ /տվյալների, լուսանկարի, կնիքների, ստորագրությունների կամ այլ/, որոնք ՀՀ պետական սահմանը հատող անձի սահմանային վերահսկողությունը պատշաճորեն իրականացնելու համար կարող են խոչընդոտ հանդիսանալ, ապա այդ փաստաթուղթը պետական սահմանը հատելիս կարող է համարվել անվավեր:
Այո: Արական սեռի 18 տարին չլրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացին կարող է մեկնել Հայաստանի Հանրապետությունից մինչև անձնագրի վավերականության ժամկետը լրանալը, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգում այլ սահմանափակում առկա չէ:
Ազգականի կամ երրորդ անձի սահմանահատումների վերաբերյալ տեղեկատվություն կարող եք ստանալ ներկայացնելով դիմում և դիմումին կից՝ տվյալ անձի կողմից տրված լիազորագիրը:
Անչափահաս օտարերկրացիների մուտքը գործելը Հայաստանի Հանրապետություն կանոնակարգվում է Օտարերկրացիների մասին օրենքի 6-րդ հոդվածով:
Հայաստանի Հանրապետությունում գտնվող օտարերկրացին կարող է դիմել և երկարաձգել վավերականության մեջ գտնվող Հայաստանի Հանրապետության մուտքի վիզան Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում:
Օտարերկրացին նույնականացման քարտով կամ ներքին անձնագրով չի կարող մուտք գործել Հայաստանի Հանրապետություն, բացառությամբ՝ Հայաստանի Հանրապետության հետ կնքված միջազգային երկկողմ համաձայնագիր ունեցող պետությունների քաղաքացիների, օրինակ՝ Վրաստան, Ռուսաստանի Դաշնություն, Ղազախստանի Հանրապետություն:
Ազգությամբ հայ Սիրայի Արաբական Հանրապետության քաղաքացին կարող Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում ստանալ մուտքի վիզա Հայաստանի Հանրապետության կառավարության 2007թ. հոկտեմբերի 4-ի N 1268-Ն որոշման պահանջներով:
Անչափահասի ելքը Հայաստանի Հանրապետությունից կարող է սահմանափակվել դատարանի կողմից օրինական ուժի մեջ մտած որոշման հիման վրա (հավելում՝ սահմանապահ զորքերի զինծառայողներն անձանց, այդ թվում անչափահասների, սահմանահատումները ձևակերպելիս առաջնորդվում են Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգում սահմանահատման պահին առկա տվյալներով):
Անչափահաս երեխայի ծնողը վերջինիս սահմանահատման տվյալները կարող է ստանալ դիմումի հետ ներկայացնելով իր անձնագրի, երեխայի անձնագրի և ծննդյան վկայականի պատճենները:
Այն պետությունների քաղաքացիները, որոնց համար սահմանված է Հայաստանի Հանրապետություն ժամանելու առանց մուտքի վիզայի ռեժիմ, մուտքերի քանակը սահմանափակված չէ: Միաժամանակ տեղեկացնենք, որ նրանք Հայաստանի Հանրապետության տարածքում մեկ տարվա ընթացքում կարող են մնալ առավելագույնը 180 օր, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ ժամկետ սահմանված չէ:
Հայաստանի Հանրապետության երկքաղաքացիները ՀՀ պետական սահմանը կարող են հատել և ՀՀ քաղաքացու, և օտարերկրացու վավեր փաստաթղթերով: