Սահմանապահ զորքեր

Ինչպես անցնել ծառայության ՍԶ֊ում

Սպայական և ավագ ենթասպայական պաշտոն

 

 

Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքեր կարող է ընդունվել Հայաստանի Հանրապետության մինչև 30 տարեկան (բացառությամբ  ՀՀ ՊՆ, ՆԳՆ և այլ զինվորական գերատեսչություններից տեղափոխվածների) այն քաղաքացին, ով անցել է պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ իգական սեռի քաղաքացիների, բարձրագույն ուսումնական հաստատություններ ավարտած այն անձի, որն ուսման ընթացքում անցել է զինվորական պատրաստություն և հանձնել սահմանված քննությունները, հաշվառվել պահեստազորում) կամ օրենքով սահմանված հիմքերով և կարգով ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից և չունի օրենքով սահմանված վերափորձաքննություն անցնելու պարտականություն, տիրապետում է հայերենին, իր գործնական, անձնական, բարոյական հատկանիշներով, կրթությամբ, առողջական վիճակով և ֆիզիկական պատրաստականությամբ ունակ է կատարելու ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի զինծառայողի պարտականությունները՝ անկախ ազգությունից, ռասայից, սեռից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից։

Լիազոր մարմնի ղեկավարի սահմանած դեպքերում Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի մասնագիտական հատուկ գիտելիքներ, հմտություններ և ունակություններ պահանջող պաշտոններում նշանակվելու համար ծառայության կարող են ընդունվել 30-ից բարձր տարիք ունեցող քաղաքացիները։

Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքեր ծառայության չի կարող անցնել այն քաղաքացին, ով՝

1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ,

2) դատական կարգով զրկվել է քաղաքացիական կամ այլ ծառայությունում պաշտոն զբաղեցնելու իրավունքից,

3) դատապարտվել է հանցանք կատարելու համար, բացառությամբ 4-րդ մասով նախատեսված դեպքերի,

4) չի համապատասխանում առաջին մասով սահմանված պահանջներին, կամ ում նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում,

5) միաժամանակ հանդիսանում է այլ պետության քաղաքացի։

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում ծառայության կարող է անցնել նաև այն քաղաքացին, որը դատապարտվել է անզգույշ հանցանք կատարելու համար, և որի դատվածությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով սահմանված կարգով մարվել կամ վերացվել է։

Տեղեկությունների և դիմումները ներկայացնելու համար դիմել ք.Երևան, Նալբանդյան 104 հասցեով կամ զանգահարել 015-57-92-23 հեռախոսահամարով:

 

 

Կրտսեր ենթասպայական պաշտոն

 

 

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի պետական սահմանի պահպանություն իրականացնող ստորաբաժանումներում (սահմանապահ ուղեկալներում) կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի համապատասխան պաշտոններում զինվորական ծառայության անցնելու համար կարող է դիմել մինչև 45 տարեկան այն քաղաքացին, ով անցել է պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ իգական սեռի), տիրապետում է հայերենին, իր գործնական, անձնական, բարոյական հատկանիշներով, կրթությամբ, առողջական վիճակով և ֆիզիկական պատրաստականությամբ ունակ է կատարելու ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի զինծառայողի պարտականությունները՝ անկախ ազգությունից, ռասայից, սեռից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից։

Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքեր պայմանագրային զինվորական ծառայության չի կարող անցնել այն քաղաքացին, ով՝

1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ,

2) դատական կարգով զրկվել է քաղաքացիական կամ այլ ծառայությունում պաշտոն զբաղեցնելու իրավունքից,

3) դատապարտվել է հանցանք կատարելու համար, բացառությամբ 4-րդ մասով նախատեսված դեպքերի,

4) չի համապատասխանում առաջին մասով սահմանված պահանջներին, կամ ում նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում,

5) միաժամանակ հանդիսանում է այլ պետության քաղաքացի։

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում ծառայության կարող է անցնել նաև այն քաղաքացին, որը դատապարտվել է անզգույշ հանցանք կատարելու համար, և որի դատվածությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով սահմանված կարգով մարվել կամ վերացվել է։

Զինծառայողները օգտվում են ՀՀ օրենսդրությամբ պայմանագրային զինծառայողների համար նախատեսված արտոնություններից և սոցիալական երաշխիկներից։

Տեղեկությունների և դիմումները ներկայացնելու համար դիմել ք. Երևան, Եղվարդի խճուղի 117/5 հասցեով կամ զանգահարել 015-57-97-74 հեռախոսահամարով։