Տեղեկատվական կենտրոն

Իրավական ակտերի նախագծեր

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Օրենքների նախագծերի ընդունումը պայմանավորված է ԱԱԾ սահմանապահ զորքերում զինվորական ծառայության գրավչությունը բարձրացնելու, ԱԱԾ կադրային ներուժը զարգացնելու, նպատակային ուսումնառության շրջանակներում ծառայությունը բարձրագույն կրթությամբ զինծառայողներով համալրելու, ազգային անվտանգության մարմինների աշխատակիցների կողմից ֆիզիկական ուժ գործադրելու, զենք և հատուկ միջոցներ կիրառելու (գործադրելու) դեպքերը սահմանելու, ինչպես նաև Ազգային անվտանգության ծառայության որոշ լիազորություններ հստակեցնելու անհրաժեշտությամբ։

https://e-draft.am/projects/10430

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 12-Ի N 702-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նախագծով առաջարկվում է կանոնակարգել ՀՀ-ից ելք կատարող անձանց վերաբերյալ ՍԷԿՏ համակարգում կատարված գրանցումներն ապաբեռնելու (չեղարկելու) հետ կապված հարաբերությունները՝ սահմանելով, որ վերջիններիս անձնագրերում ելքի նշանով ամսաթիվ-կնիքներն անվավեր են ճանաչվում և ՍԷԿՏ համակարգում անձանց գրանցումներն ապաբեռնվում չեղարկվում են սահմանապահ զորքերի հրամանատարի կողմից սահմանված դեպքերում և կարգով, ինչպես նաև սահմանելով տվյալ դեպքում ամսաթիվ-կնիքի վրա դրվող կնիքի ձևը:

https://e-draft.am/projects/10474