Հետադարձ կապ
Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, Երևան, 0001, Նալբանդյան փողոց 104, հեռախոս +37410 563515 (հերթապահ ծառայություն)
Թեժ գիծ` 1-91
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տեղեկատվության ազատության ապահովման համար պատասխանատու պաշտոնատար անձ՝ ՀՀ ԱԱԾ տնօրենի աշխատակազմի ղեկավար, գնդապետ Վահե Գուրգենի Ենգիբարյան
հեռախոս` +37410 548100
Էլ. փոստ ta@sns.am
ԶԼՄ-ների հետ կապերի ապահովման աշխատակից
հեռախոս` +37415 539760
էլ. փոստ press@sns.am
ՀՀ ԱԱԾ անձնակազմի կառավարման և կադրային քաղաքականության գլխավոր վարչության պետ, գեներալ-մայոր Ռաֆայել Ռոլանդի Առաքելյան
հեռախոս` +374 15 579184
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում տեղեկության տրամադրումն իրականացվում է ՀՀ Կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 15-ի «Տեղեկատվություն տնօրինողի կողմից մշակված կամ նրան առաքված տեղեկությունների գրանցման, դասակարգման և պահպանման, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների ու կազմակերպությունների կողմից տեղեկության կամ դրա կրկնօրինակի (պատճենի) տրամադրման կարգը սահմանելու մասին» N 1204-Ն որոշմամբ սահմանված կարգով: Միաժամանակ, համաձայն վերոհիշյալ որոշման՝ հարցումներ կարելի է ուղարկել նաև e-request.am Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի միջոցով: Հարցումները պետք է ունենան «էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» օրենքով սահմանված էլեկտրոնային թվային ստորագրություն:
Տեղեկություն ստանալու հարցման օրինակելի ձև
Օրինակելի ձև
Մարմնի, կազմակերպության անվանումը
Տեղեկություններ տրամադրող պաշտոնյայի անուն, ազգանունը
Դիմողի անուն, ազգանուն
քաղաքացիությունը, բնակության, աշխատանքի կամ ուսման վայրի հասցեն,
(իրավաբանական անձի դեպքում՝ անվանումը և գտնվելու վայրը)
Տեղեկություն ստանալու հարցում
Հարգելի՛ պրն/տկն…………,
Համաձայն ՀՀ Սահմանադրության 42-րդ և 51-րդ հոդվածների և «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի` խնդրում եմ ինձ տրամադրել տեղեկություններ ------------------------ (հնարավորինս հստակ ձևակերպեք անհրաժեշտ տեղեկությունը) մասին:
«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն` քաղաքացիների տեղեկություն ստանալու գրավոր հարցմանը պատասխան տրվում է այն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում, բացառությամբ լրացուցիչ աշխատանք պահանջող տեղեկատվության (30-օրյա ժամկետ): Ուստի, խնդրում եմ տեղեկություն ստանալու հարցումիս պատասխանել օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:
Տեղեկատվության տրամադրումը մերժելու դեպքում խնդրում եմ գրավոր տեղյակ պահել մերժման հիմքի մասին (հոդված 11) և հնարավորության դեպքում տրամադրել այն պետական մարմնի կամ պաշտոնատար անձի հասցեն, որին կարող եմ ուղղել հարցումը:
(Պատրաստ եմ վճարել տեղեկատվության պատճենահանման ծախսերը):
Կանխավ շնորհակալ եմ`
անուն, ազգանուն, ստորագրություն
ամսաթիվ
Ի գիտություն
ՀՀ պետական սահմանի սահմանային շերտ մուտք (ելք) գործելու թույլտվություն ստանալու նպատակով ներկայացված դիմումը քննարկվում, և դրան պատասխան է տրվում 30 օրվա ընթացքում։
Միաժամանակ օտարերկրյա ԶԼՄ-ների ներկայացուցիչներին տեղեկացնում ենք, որ ՀՀ պետական սահմանի սահմանային շերտ մուտք (ելք) գործելու թույլտվություն ստանալու համար, բացի ՀՀ ԱԳՆ-ում հավատարմագրում ձեռք բերելուց, ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 12-ի № 735-Ն որոշման հավելված №1-ի համաձայն՝ անհրաժեշտ է նաև դիմել ՀՀ ԱԱԾ թույլտվություն ստանալու համար։