Տեղեկատվական կենտրոն

Իրավական ակտերի նախագծեր

ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՍՏԵՂԾՎԱԾ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԵՎ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐՈՒՄ ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾ ԱՆՁԱՆՑ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՌԵԵՍՏՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՌԵԵՍՏՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ԱՅՆ ՎԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ՌԵԵՍՏՐՈՒՄ ԱՌԿԱ՝ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ, ԱՅԴ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նախագծով նախատեսվում է ձևավորել ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում և հանգամանքներում անհայտ կորած անձանց էլեկտրոնային տվյալների միասնական բազա:

https://www.e-draft.am/projects/10698

«ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ» ՆՇՈՒՄՈՎ ՏԵՂԵԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ, ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ԱՐՏԱՔԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՑ ԴՈՒՐՍ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԹՂԹԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿՈՎ, «ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ» ՆՇՈՒՄՈՎ ՏԵՂԵԿՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նախագծով նախատեսվում է միասնական իրավական կարգավորումներ նախատեսել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում և իրավաբանական անձանց մոտ «Ծառայողական օգտագործման համար» նշումով տեղեկության գործավարության կազմակերպման և իրականացման համար։

https://www.e-draft.am/projects/10695

«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նախագծով նախատեսվում է ՀՀ ներքին գործերի նախարարության ուսումնական հաստատությունում ներդնել ՀՀ պետական սահմանի անցման կետերում ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի սահմանային վերահսկողություն իրականացնող ստորաբաժանման ավագ հսկիչների պաշտոններում նշանակման համար արհեստագործական կրթություն ստանալու կրթական ծրագրեր:

https://www.e-draft.am/projects/10690