Նախարարություն
ՀՀ ԱԱԾ
Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը իրականացնում է հակահետախուզական գործողություններ, բացահայտում և կանխում է ազգային անվտանգությանը սպառնացող վտանգները, ինչպես նաև ապահովում է պետական շահերի պաշտպանությունը: Այն նաև նպաստում է տեղեկատվական և կիբերանվտանգությանը, սահմանային և միգրացիոն վերահսկողությանը, ինչպես նաև աջակցում է հանրային և ռազմական անվտանգության միջոցառումներին:
Պատմություն
Հայաստանի անվտանգության մարմինների պատմությունն անխզելիորեն կապված է հայ ժողովրդի՝ հազարամյակների խորքից ձգվող պատմության հետ: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դեռևս ուրարտական ժամանակաշրջանում (Ք.ա. IX-VII դդ.) հետախուզական ու հակահետախուզական գործունեությունը դրված է եղել պետական հիմքերի վրա ու հանդիսացել է պետական գործունեության ուղղություններից մեկը: Հին և Միջնադարյան Հայաստանում անվտանգության հարցերով զբաղվել են ինչպես ամբողջական պետական մարմիններ (նախարարական տներ, գործակալություններ), այնպես էլ առանձին պետական պաշտոնյաներ: Ուշադրության կենտրոնում է գտնվել նաև ռազմական և այլ գաղտնիքների պահպանությունը:
Հայազգի հետախույզներ
Հետախուզական գործունեությունը, այդ թվում` արտաքին հետախուզությունը, ազգային անվտանգության մարմինների գործունեությունն է՝ ուղղված արտաքին ու ներքին անվտանգության սպառնալիքների վերաբերյալ տեղեկություններ ստանալուն և պետության հիմքերն ամրապնդելուն: Հետախուզության ամբողջ պատմությունը, հատկապես վերջին երկու հարյուրամյակների ընթացքը, վկայում է, որ իսկական հետախույզը, բնավորության ինչպիսի գծեր էլ որ ունենա, աչքի է ընկնում նախ և առաջ իր մտավոր բարձր կարողություններով, մասնավորապես, վերլուծական մտքի ունակություններով: Հետախուզությունը հաճախ բնորոշվում է որպես մտավոր մեծ կարողությունների տեր մարդկանց մրցասպարեզ: Հենց այդպիսի մարդկանց գործունեությունն է ապացուցում, որ հետախուզական աշխատանքը և՛ խաղաղ, և՛ պատերազմական ժամանակ արդյունավետ է լինում ոչ այնքան քանակի հաշվին, որքան որակի: Հետախուզության պատմության մասնագետ Ա. Սարգսյանի բնորոշմամբ.