ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ԱՇԽԱՏԱՆՔԻ

18.08.2026

ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ԱՇԽԱՏԱՆՔԻ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հրավիրում է աշխատանքի Java ծրագրավորման փորձառու մասնագետների։
 

Ներկայացվող հիմնական պահանջներն են՝
 

  • բարձրագույն կրթություն՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, համակարգչային գիտությունների, ծրագրավորման կամ հարակից մասնագիտություններով, 

  • Java ծրագրավորման ոլորտում առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ, 

  • Java ծրագրավորման լեզվի և օբյեկտակողմ ծրագրավորման (OOP) սկզբունքների խորքային իմացություն, 

  • Java-ի հիմնական տեխնոլոգիաների և ծրագրային ճարտարապետության վերաբերյալ մասնագիտական գիտելիքներ, 

  • տվյալների բազաների, SQL-ի, REST API-ների և ծրագրային համակարգերի ինտեգրման վերաբերյալ գիտելիքներ, 

  • Git-ի և ծրագրային մշակման ժամանակակից գործիքների օգտագործման հմտություններ, 

  • հայերենի գերազանց և առնվազն մեկ օտար լեզվի (անգլերենը նախընտրելի է) լավ իմացություն, 

  • վերլուծական և տրամաբանական մտածողություն, խնդիրների լուծման կարողություն, բարձր պատասխանատվության զգացում, նախաձեռնողականություն և թիմային աշխատանքի կարողություն, 

  • տարիքը՝ մինչև 40 տարեկան։ 
     

Եթե ունեք համապատասխան մասնագիտական կրթություն, Java ծրագրավորման ոլորտում աշխատանքային փորձ և ցանկանում եք Ձեր գիտելիքներն ու փորձառությունը ներդնել պետական նշանակության ծրագրերի և տեղեկատվական համակարգերի մշակման ու զարգացման գործում, ապա կարող եք դիմել հետագա աշխատանքի և համագործակցության հնարավորությունները դիտարկելու նպատակով։
 

           Դիմելու կարգը

           Դիմումների ընդունման ժամկետը՝ մինչև 2026 թվականի սեպտեմբերի 30-ը։

           Դիմել կարող եք՝
 

ta@sns.am էլ. փոստով՝ կցելով դիմումը, ինքնակենսագրականը (CV) և կրթությունն ու մասնագիտական փորձը հավաստող համապատասխան փաստաթղթերը

           ք. Երևան, Նալբանդյան 104՝ փաստաթղթերը ներկայացնելով առձեռն կամ փոստով