ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ԱՇԽԱՏԱՆՔԻ

07.08.2026

ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ԱՇԽԱՏԱՆՔԻ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հրավիրում է աշխատանքի ռադիոֆիզիկայի ոլորտի փորձառու մասնագետների։
 

Ներկայացվող հիմնական պահանջներն են՝
 

  • բարձրագույն կրթություն՝ ռադիոֆիզիկայի, ֆիզիկայի, ռադիոէլեկտրոնիկայի կամ հարակից մասնագիտություններով, 

  • ոլորտային մասնագիտական աշխատանքային փորձ, 

  • ռադիոֆիզիկայի և հարակից տեխնոլոգիական ուղղությունների վերաբերյալ խորքային մասնագիտական գիտելիքներ, 

  • հայերենի գերազանց և առնվազն մեկ օտար լեզվի (անգլերենը նախընտրելի է) լավ իմացություն, 

  • համակարգչային և մասնագիտական ծրագրերից օգտվելու հմտություններ, 

  • վերլուծական մտածողություն, բարձր պատասխանատվության զգացում, նախաձեռնողականություն և թիմային աշխատանքի կարողություն,

  • տարիքը՝ մինչև 40 տարեկան։ 


Եթե ունեք համապատասխան մասնագիտական կրթություն, ոլորտային աշխատանքային փորձ և ցանկանում եք ձեր գիտելիքներն ու փորձառությունը ներդնել պետական նշանակության ծրագրերի իրականացման գործում, ապա կարող եք դիմել հետագա աշխատանքի և համագործակցության հնարավորությունները դիտարկելու նպատակով։

 

Դիմելու կարգը
 

Դիմումների ընդունման ժամկետը՝ մինչև 2026 թվականի սեպտեմբերի 10-ը։
 

Դիմել կարող եք՝
 

ta@sns.am էլ. փոստի հասցեով՝ կցելով դիմումը, ինքնակենսագրականը (CV) և կրթությունն ու մասնագիտական փորձը հավաստող համապատասխան փաստաթղթերը

           ք. Երևան, Նալբանդյան 104՝ փաստաթղթերը ներկայացնելով առձեռն կամ փոստով