ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

27.06.2025

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում որոշում է կայացվել Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի (Գևորգ Արտաշեսի Աջապահյան) նկատմամբ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին՝ զանգվածային լրատվության միջոցներով և հաղորդակցության տեխնոլոգիաների միջոցով իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու համար։

Վերոգրյալի կապակցությամբ 2025 թվականի հունիսի 27-ին որոշում է կայացվել ազատության մեջ գտնվող մեղադրյալ Գևորգ Աջապահյանին ձերբակալելու մասին՝ որպես խափանման միջոց կալանք կիրառելու վերաբերյալ դատարան միջնորդություն ներկայացնելու նպատակով։

Նշված որոշման կատարումը հանձնարարվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը։

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է բոլոր քաղաքացիներին զերծ մնալ իրավիճակի սրումից և չխոչընդոտել իրավապահ մարմինների կողմից օրինական որոշումների կատարմանը։

Կոչ ենք անում Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին (Գևորգ Արտաշեսի Աջապահյան) չխուսափել իրավապահ մարմիններից և ներկայանալ նրան սպասող Ազգային անվտանգության ծառայության օպերատիվ խմբին։