
27.05.2025
ՀՀ ԱԱԾ ԳՈՒԿ-ում տեղի ունեցավ ԳՈՒԿ խորհրդի որոշմամբ հրատարակված գրքի շնորհանդեսը
ՀՀ ԱԱԾ գիտաուսումնական կենտրոնում տեղի ունեցավ ԳՈՒԿ խորհրդի որոշմամբ հրատարակված «ՀՀ ազգային անվտանգության ծառայության որպես հետաքննության մարմնի քրեադատավարական կարգավիճակը» վերտառությամբ իրավակիրառական ուղեցույցի շնորհանդեսը:
Աշխատությունում, հիմնվելով ՀՀ ազգային անվտանգության մարմինների կողմից իրականացվող հետաքննչական գործունեության ընթացքում ձևավորված փորձի ու ոլորտի վերափոխված օրենսդրության վերլուծության վրա, ինչպես նաև օգտագործելով դատական պրակտիկայի նյութերը՝ անդրադարձ է կատարվում ՀՀ ԱԱԾ՝ որպես հետաքննության մարմնի քրեադատավարական կարգավիճակի առանցքային հարցերին:
Աշխատանքը կարող է օգտակար լինել ՀՀ ԱԱԾ ԳՈՒԿ ունկնդիրների, ՀՀ ԱԱԾ և հետաքննության ու իրավապահ համակարգի այլ մարմինների աշխատակիցների, ինչպես նաև իրավաբանական բուհերի ու ֆակուլտետների բակալավրիատի ու մագիստրատուրայի ուսանողների և, առհասարակ, քրեադատավարական հիմնախնդիրների ուսումնասիրությամբ զբաղվող իրավաբանների համար: