Աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են կիսամյակային գործունեության հիմնական ցուցանիշները

07.08.2020

Աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են կիսամյակային գործունեության հիմնական ցուցանիշները

ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի կառավարման մարմնում տեղի է ունեցել սույն թվականի առաջին կիսամյակի ընթացքում սահմանապահ զորքերի մարտածառայողական և օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների ամփոփում:

Ամփոփման ընթացքում քննարկվել են հայտնաբերված թերությունները, հստակեցվել դրանց շտկմանն ուղղված աշխատանքները և ժամկետները, ինչպես նաև նախանշվել սահմանապահ զորքերի ռազմավարական զարգացման հետագա ուղղությունները:

ՍԶ հրամանատար, գնդապետ Վ.Սարգսյանը հատկապես կարևորել է այն հանգամանքը,  որ  անհրաժեշտ է ոչ միայն շտկել թերությունները, այլև կատարել համապատասխան հետևություններ, անընդհատ զարգանալ և կատարելագործվել:  Ղեկավար օղակի սպաներին տրվել են ցուցումներ՝ ամենօրյա, ամենամսյա և տարեկան գործունեության ճիշտ պլանավորման, հետևողականորեն կատարման ու վերահսկման վերաբերյալ:

ՍԶ հրամանատարը նշել է նաև, որ խնդիրների հաջողված լուծմանը կարելի է հասնել միայն սահմանապահ զորքերի ողջ ներուժի օգտագործման և ամենօրյա հետևողական աշխատանքի միջոցով` անհրաժեշտության դեպքում, զարգացումներին համահունչ, ճշգրտելով անելիքները:

Ամփոփելով  խորհրդակցությունը` արձանագրվել է, որ համեմատելով նախորդ տարիների արդյունքների հետ, սահմանապահ զորքերի ծառայության բոլոր ոլորտներում  առկա է դրական տեղաշարժ և ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերն ունակ են  լիարժեք ու ժամանակին կատարել առաջադրված բոլոր խնդիրները:

© 2018 ՀՀ ԱԱԾ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: