Գավառի մանկատան սաները ներկա գտնվեցին Հայաստան-Իտալիա ֆուտբոլային հանդիպմանը

06.09.2019

Գավառի մանկատան սաները ներկա գտնվեցին Հայաստան-Իտալիա ֆուտբոլային հանդիպմանը

ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատարության նախաձեռնությամբ և ՀՀ ԱԱԾ տնօրենի աջակցությամբ Գավառի մանկատան սաները ներկա գտնվեցին «Վազգեն Սարգսյանի» անվան հանրապետական մարզադաշտում անցակացվող ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Իտալիա հանդիպմանը:

Նշենք, որ ֆուտբոլային հադիպմանը մանկատան սաների ներկայությունը կազմակերպվել է սահմանապահ զորքերի և հանրապետության մանկական հաստատությունների միջև ռազմահայրենասիրական, մշակութային և ժամանցային ուղղվածության համագործակցության շրջանակներում:

© 2018 ՀՀ ԱԱԾ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: