Քննարկվել են համագործակցության հեռանկարները

19.04.2019

Քննարկվել են համագործակցության հեռանկարները

Ապրիլի 18-ին ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Վաղինակ Սարգսյանն ընդունել է Արտահանման վերահսկման և սահմանների անվտանգության ծրագրի ղեկավար Ռոբերտ Պազոսին։ Գալիք մասնագիտական ​​տոնի՝ Սահմանապահի օրվա կապակցությամբ, Ռոբերտ Պազոսը Սահմանապահ զորքերի հրամանատարին շնորհավորական նամակ է փոխանցել Հայաստանում ԱՄՆ Դեսպան Լին Մ. Թրեյսիի անունից։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Ամերիկայի Միացյալ Նահանգների և Հայաստանի Հանրապետության կառավարությունների միջև Համաձայնագրի՝ սահմանապահ զորքերին վերաբերող կետերի իրագործման, ինչպես նաև Արտահանման վերահսկման և սահմանների անվտանգության ծրագրի շրջանակներում ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերին տրամադրվող պետական սահմանի պահպանության միջոցների, անձնակազմի ուսուցման աջակցության և այլ հարցեր։

© 2018 ՀՀ ԱԱԾ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: