Slide 1 of 2

04.04.2024

ՀՀ ԱԱԾ գիտաուսումնական կենտրոնում անցկացվեց ավարտական քննություն (լուսանկարներ)

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմինների կադրերի պատրաստման գործընթա­ցի շրջանակներում Գիտաուսումնական կենտրոնի համապատասխան դասընթացն ավարտեց հերթական՝  հատուկ մասնագիտական հոսքը:

2024 թվականի մարտի 29-ին, թվային նոր տեխնոլոգիաների կիրառմամբ, թեստային եղանակով անցկացվեց ավարտական քննությունը՝ տեսական գիտելիքների և գործնական հմտությունների ստուգման ու գնահատման նպատակով:

Ունկնդիրները համա­կարգչային համապատասխան ծրագրով լրացրեցին առավել կարևոր առարկաների թեմաներով և խնդիրներով կազմված թեստերը, որոնց գնահատման արդյունքները վկայեցին ստացած գիտելիքների և գործնական-մասնագիտական հմտությունների անհրաժեշտ մակարդակը: