
19.12.2023
«4 աշխարհամասերի հայ հետախույզը» տոնում է իր 100-ամյակը
Դեկտեմբերի 19-ին լրանում է Հայաստանի անվտանգության մարմինների երկարամյա աշխատակից, հետախույզ, պահեստազորի գնդապետ Պետրոս Արտաշեսի Պետրոսյանի 100-ամյակը:
Գնդապետ Պ. Պետրոսյանը ծնվել է 1923 թ. Գյումրիում: Սովորել է Թբիլիսիի հրետանային ուսումնարանում, մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմին որպես հրետանային մարտկոցի հրամանատար: 1946 թ. ընդունվել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, որտեղից հրավիրվել է աշխատանքի ՀԽՍՀ պետանվտանգության մարմիններ: Շուրջ 20 տարվա հետախուզական գործունեության ընթացքում աշխատել է Լիբանանում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Իրաքում, Եգիպտոսում: 1973-1978 թթ. եղել է ՀԽՍՀ ՊԱԿ-ի առաջին բաժնի (արտաքին հետախուզություն) պետ: 1993-2003 թթ. դասավանդել է ՀՀ ԱԱԾ բարձագույն դասընթացներում (Գիտաուսումնական կենտրոնում): 2010 թվականից ՀՀ պատերազմի և զինված ուժերի վետերանների կոմիտեի նախագահն է:
Պարգևատրվել է Կարմիր աստղի, Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշաններով, «Պետանվտանգության պատվավոր աշխատակից» կրծքանշանով, բազմաթիվ մեդալներով:
2009 թ. լույս է տեսել նրա «Էջեր հետախույզի կյանքից» գիրքը:
Շնորհավորում ենք Պետրոս Արտաշեսի Պետրոսյանին 100-ամյա հոբելյանի կապակցությամբ: