
Slide 1 of 2
15.12.2023
Հանդիպում ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչ Հ.Դարբինյանի հետ
Ս.թ. դեկտեմբերի 14-ին ՀՀ ԱԱԾ գիտաուսումնական կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում ՀՀ արտաքին գործերի նախարարության Սահմանակից երկրների վարչության պետի պարտականությունները կատարող Հայկ Դարբինյանի հետ: Հանդիպման ընթացքում Հ.Դարբինյանը հանդես եկավ «Հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման» թեմայով զրույց-դասախոսությամբ՝ անդրադառնալով նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագծին:
Հանդիպումը, որին ներկա էին ինչպես Գիտաուսումնական կենտրոնի դասախոսներ և ունկնդիրներ, այնպես էլ Ծառայության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ, անցավ հանգամանալի քննարկման և բովանդակալից հարցուպատասխանի ձևաչափով:
