Slide 1 of 4

07.11.2023

ՀՀ ԱԱԾ գիտաուսումնական կենտրոնում նշվեց Կենտրոնի գործունեության 30-ամյակը (Լուսանկարներ)

Ս.թ. նոյեմբերի 3-ին ՀՀ ԱԱԾ գիտաուսումնական կենտրոնում նշվեց Կենտրոնի գործունեության 30-ամյակը: Հանդիսությանը ներկա էին ԱԱԾ ղեկավարությունը, Կենտրոնի անձնակազմը, նախկին ունկնդիրներ և վետերաններ: Շնորհավորական ուղերձով հանդես եկավ Ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Ա.Աբազյանը, որն իր խոսքում կարևորեց Գիտաուսումնական կենտրոնի դերը ՀՀ ԱԱԾ մարմինների կադրերի պատրաստման և մասնագիտական հմտությունների անընդհատ կատարելագործման գործում:

Գիտաուսումնական կենտրոնի պետը ներկայացրեց Կենտրոնի կայացման պատմությունը, ձեռքբերումներն ու հաջողությունները:

Ելույթ ունեցան նաև վետերաններ, նախկին և ներկա ունկնդիրներ, որոնք Կենտրոնին մաղթեցին հետագա բեղմնավոր և արդյունավետ գործունեություն:  

Ծառայության տնօրենի հրամանով Կենտրոնի որոշ աշխատակիցներ արժանացան խրախուսանքի: