
Slide 1 of 2
09.05.2023
Հարգանքի տուրք՝ Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին
ՀՀ ազգային անվտանգության ծառայության ղեկավար կազմի գլխավորությամբ անվտանգության մարմինների սպաները Հաղթանակի և խաղաղության օրվա կապակցությամբ այցելեցին «Հաղթանակ» զբոսայգի։ Նրանք ծաղիկներ խոնարհեցին «Մայր Հայաստան» հուշահամալիրի անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին։
