Slide 1 of 3

31.03.2023

ՀՀ ԱԱԾ գիտաուսումնական կենտրոնում անցկացվեց ավարտական քննություն

ՀՀ ազգային անվտանգության ծառայության գիտաուսումնական կենտրոնում ուսումնառությունն ավարտեց Ծառայության մարմինների կադրերի պատրաստման հատուկ մասնագիտական հերթական հոսքը:

Դեռևս 2022 թվականից մեկնարկած բարեփոխումների շրջանակներում հատուկ մասնագիտական հոսքում ընթացիկ և ավարտական քննությունները, տեսական և գործնական գիտելիքների ստուգումն ու գնահատումն իրականացվում են համակարգչով, թվային նոր տեխնոլոգիաների կիրառմամբ, թեստային եղա­նակով:

Ունկնդիրները համա­կարգչային համապատասխան ծրագրով լուծեցին դասավանդված առարկաների տեսական նյութից և գործնական խնդիրներից պատրաստված թեստային առաջադրանքները:

Քննության ավարտից հետո հանդիսավոր պայմաններում ունկնդիրներին հանձնվեցին ավարտական վկայականներ և սահմանված նմուշի կրծքանշաններ: