ՀՀ ԱԱԾ տնօրեն գեներալ-մայոր Արմեն Աբազյանի ուղերձը՝ Գևորգ Վարդանյանի 99-ամյակի առթիվ

17.02.2023

ՀՀ ԱԱԾ տնօրեն գեներալ-մայոր Արմեն Աբազյանի ուղերձը՝ Գևորգ Վարդանյանի 99-ամյակի առթիվ

Հայ անվանի հետախույզ, Խորհրդային Միության հերոս Գևորգ Վարդանյանն այսօր կդառնար 99 տարեկան։

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն գեներալ-մայոր Արմեն Աբազյանն անվանի հետախույզի 99-ամյակի առթիվ ուղերձ է հղել, որում, մասնավորապես ասվում է․

«Գևորգ Վարդանյանի գործունեությունը ԽՍՀՄ անվտան­գության ապա­հովման ոլորտում դժվար է գերագնահատել: Գևորգ Վարդանյանն անվանի հայ հետախույզների շարքում առանձնանում է իր կերպարով: Նա անջնջելի հետք է թողել հետա­խուզական գործունեության պատմության էջերում և իր ողջ կյանքի ընթացքում հպարտությամբ պահպանել հայ ժողովրդի մի մասնիկը լինելու զգացումը։ Նրա գործուներությունը դեռ երկար տարիներ կմնա որպես Հայրենիքը սիրելու և Հայրենիքին ծառայելու օրինակ։ Հայ ժողովրդի լեգենդար զավակն անհատականություն էր, ով իր գործունեությամբ բեկանեց համաշխարհային նորագույն պատմության ընթացքը՝ անմնացորդ ծառայելով իր պետությանը»։