ՀՀ ԱԱԾ գիտաուսումնական կենտրոնում անցկացվեցին ավարտական քննություններ

04.06.2022

ՀՀ ԱԱԾ գիտաուսումնական կենտրոնում անցկացվեցին ավարտական քննություններ

ՀՀ ազգային անվտանգության մարմինների կադրերի պատրաստման, վերա­պատրաստման և որակավորման բարձրացման գործընթա­ցի արդիա­կանացման ու կատարելագործման աշխատանքները շարունակվում են նոր թափով:

Մեկնարկած բարեփոխումների շրջանակներում 2022 թվականի հունիսի 1-ից 3-ը հատուկ մասնագիտական հոսքում տեսական և գործնական գիտելիքների ստուգման ու գնահատման նպատակով թվային նոր տեխնոլոգիաների կիրառմամբ, թեստային եղա­նակով, անցկացվեցին ավարտական քննություններ:

Ունկնդիրները համա­կարգչային համապատասխան ծրագրով լրացրեցին առավել կարևոր առարկաների ծրագրային հիմնական թեմաներից և խնդիրներից կազմված թեստերը, որոնց գնահատման արդյունքները վկայում են ստացած գիտելիքների և գործնական-մասնագիտական հմտությունների ստուգման գործըն­թա­ցի օբյեկտիվութ­յան և արդյունավետության մասին: