
02.09.2019
ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի շնորհավորական ուղերձը Արցախի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ
Ջերմորեն շնորհավորում եմ Արցախի անկախության օրվա կապակցությամբ։ Արցախահայության պայքարը հանուն ազատության, հանուն սեփական տանը արժանապատվորեն ապրելու իրավունքի մեր պատմության փառավոր էջերից է։ Այն ունի համահայկական ընդգրկում և համահայկական նշանակություն։
Մաղթում եմ ձեզ խաղաղ երկինք, անկոտրում կամք, մարդկային և ազգային իղձերի իրականացում։