Slide 1 of 2

28.10.2024

Հանդիպում ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանի հետ (լուսանկարներ)

Ս.թ. հոկտեմբերի 23-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության գիտաուսումնական կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, անվանի թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի հետ: Ակադեմիկոսը հանդես եկավ «Աշխարհաքաղաքական վերջին զարգացումները և դրանց ազդեցությունը տարածաշրջանի վրա» թեմայով զրույց-դասախոսությամբ:

Հանդիպմանը մասնակցեցին Գիտաուսումնական կենտրոնի ունկնդիրներն ու դասախոսները, ինչպես նաև Ծառայության այլ ստորաբաժանումների աշխատակիցներ: Այն անցավ հետաքրքիր ու աշխույժ քննարկման, հարցուպատասխանի ձևաչափով: