
11.04.2019
Սահմանապահ զորքերի ղեկավար կազմի շրջայց դեպի ՀՀ հյուսիսային սահմանի տեղամաս
Ապրիլի 8-ին ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ղեկավար կազմը, Սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Վաղինակ Սարգսյանի գլխավորությամբ շրջայց է կատարել հայ-վրացական պետական սահման, ինչպես նաև պետական սահմանի «Գոգավան» անցման կետ։ Այցի ընթացքում ուսումնասիրվել է տեղանքը, պետական սահմանի պահպանության կազմակերպման բարելավման և սահմանային վերահսկողության վերաբերյալ տրվել համապատասխան հանձնարարականներ։
© 2018 ՀՀ ԱԱԾ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: