ՀՀ  ԱԱԾ  սահմանապահ  զորքերի  անձնակազմին, վետերաններին, սահմանապահների ընտանիքների անդամներին

28.12.2018

ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի անձնակազմին, վետերաններին, սահմանապահների ընտանիքների անդամներին

ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարության կողմից և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ամանորի և Ծննդյան տոների կապակցությամբ։Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անձեռնմխելիության ապահովումն այն հիմնաքարն է, ինչի վրա կառուցված են մեր համատեղ գործունեությունը, ծառայողական իղձերն ու նպատակները: Լիահույս եմ, որ նոր տարում մեզանից յուրաքանչյուրն առավելագույն ջանքեր է գործադրելու առաջադրված խնդիրները լուծելու և ՀՀ պետական սահմանի հուսալի պահպանությունն իրականացնելու ուղղությամբ:Հարգելի զինակիցներ, 2019 թվականին մաղթում եմ Ձեզ և Ձեր ընտանիքներին խաղաղություն և առողջություն, երջանկություն և բարեկեցություն, տոնական տրամադրություն և հաջողություններ գործունեության մեջ:

ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարգնդապետ Վ. Սարգսյան

© 2018 ՀՀ ԱԱԾ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: