Slide 1 of 3

20.06.2023

ՀՀ ԱԱԾ գիտաուսումնական կենտրոնում մեկնարկեց Ազգային անվտանգության մարմինների ծառայողների ատեստավորման թեստավորման փուլը

2023 թվականի հունիսի 19-ին մեկնարկել է ՀՀ ազգային անվտանգության մարմինների ծառայողների ատեստավորման գործընթացը: ՀՀ ազգային անվտանգության ծառայության գիտաուսումնական կենտրոնում ծառայողները մասնակցել են ատեստավորման թեստավորման փուլին: Թեստավորումն ամբողջությամբ իրականացվում է էլեկտրոնային եղանակով՝ Կառավարության 2023 թվականի ապրիլի 27-ի N 647-Ն որոշմամբ սահմանված Ազգային անվտանգության մարմինների ծառա­յող­ների ատեստավորման կարգի համաձայն: Թեստավորվող ծառայողները համապատասխան ծրագրով լրացնում են թեստը՝ ավարտելուց անմիջապես հետո համա­կարգչի էկրանին տեսնելով արդյունքները:

Թեստավորման գործընթացը վերահսկելու նպատակով ՀՀ ազգային անվտանգության ծառայության գիտաուսումնական կենտրոն էին այցելել Ազգային անվտանգության ծառայության տնօրենի գլխավորած ատեստավորման հանձնաժողովի անդամներից երկուսը՝ ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալներ գեներալ-մայոր Ս.Հայրապետյանը և գնդապետ Ա.Սիմոնյանը: