Slide 1 of 4

26.05.2023

ՀՀ ԱԱԾ գիտաուսումնական կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում կիբերանվտանգության փորձագետի հետ

Ս.թ. մայիսի 26-ին ՀՀ ԱԱԾ գիտաուսումնական կենտրոնը հյուրընկալեց «ԻՆՖՈՍԵԿ» ՍՊԸ հիմնադիր տնօրեն, կիբերանվտանգության փորձագետ Կարեն Գասպարյանին: Հանդիպման ընթացքում վերջինս հանդես եկավ «Տեղեկատվական անվտանգության հիգիենա» արդիական թեմայով զրույց-դասախոսությամբ, որին ներկա գտնվեցին Գիտաուսումնական կենտրոնի դասախոսներ, ունկնդիրներ և Ծառայության այլ աշխատակիցներ:

Բանախոսը հանգամանորեն ներկայացրեց տեղեկատվական անվտանգության արդի սպառնալիքները և դրանց հակազդելու եղանակները: Հանդիպումն անցավ ակտիվ հարցադրումների և քննարկումների ձևաչափով: