
17.04.2023
Հայտարարություն
Պետական պահպանության ծառայության զինծառայողների թափուր հաստիքները համալրելու նպատակով անհրաժեշտ են թեկնածուներ` արական և իգական սեռի ՀՀ քաղաքացիներ, ՊՊԾ մարտական ստորաբաժանումներում զինվորական ծառայության անցնելու համար:
Պահանջվում են նաև քաղաքացիական աշխատանք կատարող աշխատակիցներ` աշխատանքային փորձ ունեցող իրավաբաններ, հաշվապահներ, գնումների մասնագետներ և ձեռնամարտի հրահանգիչներ: