Slide 1 of 2

10.03.2023

Գիտաուսումնական կենտրոնում տեղի ունեցած քննարկման վերաբերյալ

Ս.թ. մարտի 10-ին Հայաստանի Հանրապետության Ազգային անվտան­գության ծառայության գիտաուսումնական կենտրոնում տեղի ունեցավ դասախոսություն-քննար­կում՝ «Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմին­ների հետ համագործակցող անձանց իրավական կարգավորմանն առնչվող խնդիրներ» թեմայով, որը վարեց Գիտաուսումնական կենտրոնի ավագ դասա­խոս, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Տ. Խաչիկյանը: Նա հանգամանալից ներկայացրեց օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների հետ համագործակցող անձանց վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքով, «Ազգային անվտանգության մարմինների մասին» և «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքներով սահմանված իրավակարգավորումները, այնուհետև ծավալվեց բովանդակային քննարկում: Արդյունքում նպատակահարմար համարվեց քննարկման առարկա հանդիսացած առավել կարևոր խնդիրները, որոնք արձանագրեցին քննարկման մասնակիցները, առանձնացնել, լրացուցիչ ուսումնասիրել և տալ առաջարկություններ դրանց հետագա ընթացքի վերաբերյալ: