
08.02.2023
ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ուսումնական հաստատությունների՝ «Հանցավորության դեմ պայքարում համատեղ միջոցառումների» շրջանակներում գիտական համագործակցության մասին
Հանցավորության դեմ պայքարում ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների համագործակցության շրջանակներում ահաբեկչության և ծայրահեղականության այլ բռնի դրսևորումների դեմ պայքարին առնչվող թեմաներով իրականացվում են նաև գիտական հետազոտություններ: Դրանց շրջանակներում ՀՀ ԱԱԾ գիտաուսումնական կենտրոնում պատրաստվել է «Ահաբեկչության դեմ պայքարի միջոցառումների մասին» հոդվածը, որը հրատարակվել է ՌԴ անվտանգության դաշնային ծառայության գիտահետազոտական կենտրոնի համապատասխան ժողովածուում:
Հոդվածում առաջարկվել է ահաբեկչության դեմ պայքարի կազմակերպման երկմակարդակ մոտեցում՝ իրավական և ռազմատեխնիկական:
Անդրադարձ է կատարվել նաև ժամանակակից (ռոբոտացված) տեխնիկական միջոցներով ահաբեկչական կազմակերպությունների կողմից իրականացվող ահաբեկչական գործողությունների և դրանց դեմ արդյունավետ պայքարի հիմնախնդիրներին: