ՀՀ ԱԱԾ ներկայացուցիչը մասնակցել է առցանց անցկացվող միջազգային գիտաժողովին

29.10.2022

ՀՀ ԱԱԾ ներկայացուցիչը մասնակցել է առցանց անցկացվող միջազգային գիտաժողովին

Հոկտեմբերի 26-28-ին ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարարության, ԱՊՀ անդամ պետութ­յուն­­ների հակաահաբեկչական կենտրոնի և Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարանի կողմից կազմակերպ­վել էր «Համաշխարհային քաղաքականության մեգաթրենդներ. գլոբալիզացիա, բևեռացում, ծայրահեղականություն» թեմայով միջազգային գիտա­գործ­նա­կան գի­տա­ժո­ղով, որին համացանցային հեռավար ձևաչափով մասնակցել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության գիտաուսումնական կենտրոնի աշխատակից, մայոր Նաիրա Հայրապետյանը: Միջոցառման երկրորդ օրը՝ հոկտեմբերի 27-ին, նա հանդես է եկել «ԶԼՄ-ների և սոցիալական ցանցերի դերը ահաբեկչության դեմ պայքարում» խորագիրը կրող զեկույցով: