ՀՀ ԱԱԾ գիտաուսումնական կենտրոնում անցկացվեց միջանկյալ քննություն

29.12.2021

ՀՀ ԱԱԾ գիտաուսումնական կենտրոնում անցկացվեց միջանկյալ քննություն

ՀՀ ազգային անվտանգության մարմինների կադրերի պատրաստման և վերապատրաստման գործընթա­ցի բարելավումն ու կատարելագործումը Գիտաուսում­նական կենտրոնի առաջնային ու կարևորագույն խնդիրներից է:

Մեկնարկած բարեփոխումների շրջանակներում 2021 թվականի դեկտեմբերի 29-ին հատուկ մասնագիտական հոսքում տեսական և գործնական գիտելիքների ստուգման ու գնահատման նպատակով առաջին անգամ թվային տեխնոլոգիաների ներդրմամբ թեստային եղանակով անցկացվեց միջանկյալ քննություն:

Ունկնդիրները համա­կարգչային հատուկ մշակված ծրագրի օգնությամբ լրացրեցին դասավանդվող առարկաների ծրագրային թեմաների հարցաշարերից և հիպոթետիկ առաջադրանքներից կազմված թեստերը, որոնց արդյունքներն առավել լիարժեք և օբյեկտիվ են դարձնում ոչ միայն գիտելիքների, այլ նաև մասնագիտական հմտությունների ստուգման գործընթացը: