Slide 1 of 4

23.01.2023

Գիտաուսումնական կենտրոնում կազմակերպվել է կարճատև ուսուցման դասընթաց

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության գիտաուսումնական կենտրոնը, Տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի հետ համատեղ ս.թ. հունվարի 20-ին կազմակերպել և անցկացրել է «Փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման և զանգվածային ոչն­չաց­ման զենքի տարածման ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում 2022-2024 թթ. ազ­գային ռազմավարության» դրույթներով նախատեսված ուսուցում, որին մասնակցել են ՀՀ իրավապահ տարբեր մարմինների՝ ԱԱԾ քննչական դեպարտամենտի և Գիտաուսումնական կենտրոնի, Քննչական կոմիտեի, Հակակոռուպցիոն կոմիտեի, ՆԳՆ ոստիկանության, «Ինտերպոլ»-ի ազգային կենտրոնական բյուրոյի ներկայացուցիչներ:

Դասախոսությամբ հանդես են եկել ինչպես Գիտաուսումնական կենտրոնի դասախոսներ, այնպես էլ ՀՀ Կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնի մասնագետներ:

Ուսուցումն անցել է դասախոսությունների, քննարկումների և հարցուպատաս­խանի ձևաչափով, արձանագրվել դրա կարևորությունն ու օգտակարությունը իրավապահ մարմինների համար: