ՏՏ կիրառմամբ ֆինանսավարկային ոլորտի խարդախությունների դեմ պայքարը՝ ՀՀ ԱԱԾ ուշադրության կենտրոնում (տեսանյութ)

15.10.2021

ՏՏ կիրառմամբ ֆինանսավարկային ոլորտի խարդախությունների դեմ պայքարը՝ ՀՀ ԱԱԾ ուշադրության կենտրոնում (տեսանյութ)

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկատվական անվտանգության ապահովման և հանցավորության դեմ պայքարի շրջանակներում մշտապես տեսադաշտում է պահում տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառը՝ չարաշահումների հնարավոր դրսևորումները հայտնաբերելու, դրանց տարածումը կանխելու և դրանք արմատախիլ անելու նպատակով:

Ազգային անվտանգության մարմինների գործունեության կարևորագույն առաքելություններից է այս տեսակ հանրավտանգ արարքների ոչ միայն բացահայտումն ու կանխումը, այլ նաև հանցավոր մտադրությունների իրագործման նախականխումը, հակաիրավական վարքագծի հետագա զարգացման խափանումն ու վերահաս բացասական հետևանքների չեզոքացումը, որի նպատակով էլ կառույցն իր տարբեր գործիքակազմերով աջակցում է հանրային իրազեկվածության մակարդակի բարձրացմանը:

Ակնառու է, որ նշված ոլորտում գործունեություն ծավալող առանձին անհատները, հանցավոր խմբերը, օգտագործելով ՏՏ ոլորտի նորարական տարբեր գործիքներ և միջոցներ, թիրախավորում են հիմնականում տարիքային միջին ու բարձր շեմ ունեցող, սոցիալապես անապահով ու խոցելի խավին՝ օգտվելով ՏՏ բնագավառի վերաբերյալ վերջիններիս իրազեկվածության ցածր մակարդակից:

Գաղտնիք չէ, որ համացանցում լայն տարածում են գտել տարբեր ան­վա­նում­ներով վար­կային և ֆինանսական կազմակերությունների կողմից տրամադրվող ծառայություն­ների վերաբերյալ տեղեկություններ, որոնց մասին գո­վազդը հիմնա­կանում տարածվում է սոցիալական ցանցերի՝ մասնավորապես «Ֆեյս­բուքի» միջոցով:

Այդ կազմակեր­պությունների բազմազանության մեջ հանդիպում են նաև այնպիսիք, որոնք քաղաքացիներից գումարներ հափշտակելու նպա­տակով առա­ջար­կում են «շա­հավետ» պայման­ներ: Վերջիններս, համաձայնելով առա­ջարկ­վող «շա­հավետ» պայմաններին, հա­մա­ցանցի միջո­ցով անծանոթներին տրա­մադրում են իրենց անձնական տվյալները և կատարում նրանց կողմից պա­հանջվող դրամական փոխանցումներ վճարա­հաշ­վար­կային «Իդրամ», «QIWI» և այլ դրա­­մա­պանակ­ներին, ինչի արդյուն­քում էլ դառ­նում են խարդա­խու­թյան զոհ:

Հետագայում խոցելի վիճակում հայտնվելուց զերծ մնալու նպատակով Ազգային անվտանգության ծառայությունը բնակչությանը կոչ է անում նախքան վիրտուալ տիրույթում ֆինանսավարկային ծառայություններ առաջարկող կազմակերպությունների հետ գործնական հարաբերություններ կամ շփումներ հաստատելը ստուգել այդ կազմակերպությունների, դրանց կողմից առա­ջարկ­վող ծառայությունների ու պայ­ման­ների իսկու­թյունը՝ հասանելի գործիքների համակարգի օգնությամբ, ինչպիսիք են.