Ի գիտություն լրատվամիջոցների

03.09.2019

Ի գիտություն լրատվամիջոցների

ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնը 2019թ. սեպտեմբերի 3-16-ը իրականացնում է 2019թ. սեպտեմբերի 25-26-ին Հայաստանում կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների իրավասու մարմինների «Արարատ-Անտիտեռոր 2019» համատեղ հակաահաբեկչական զորավարժությունը լուսաբանող լրագրողների կարճաժամկետ հավատարմագրում:

Հավատարմագրվելու համար անհրաժեշտ է ներկայացնել գլխավոր խմբագրի կամ լրատվական բաժնի ղեկավարի կողմից գրավոր դիմում, որտեղ պետք է նշված լինեն`

լրատվամիջոցի լրիվ անվանումը, գտնվելու վայրը, էլեկտրոնային հասցեները, հեռախոսահամարները,

հավատարմագրման ներկայացվող լրագրողի, լուսանկարչի կամ օպերատորի, ըuտ անձնագրի, ազգանունը, անունը, հայրանունը, էլեկտրոնային հասցեները, հեռախոսահամարները,

Հավատարմագրման ենթակա են յուրաքանչյուր լրատվության միջոցը ներկայացնող ոչ ավելի, քան մեկ լրագրող և մեկ լուuանկարիչ կամ oպերատոր: Սահմանված ժամկետից հետո կամ թերի ներկայացված դիմումներին ընթացք չի տրվի: 

Դիմումների ներկայացմանը վերջնաժամկետը` 16.09.2019: