2026-05-21
ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ԱՇԽԱՏԱՆՔԻ
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը շարունակում է կիբեռանվտանգության մասնագետների համալրման գործընթացը՝ նորաստեղծ Կիբեռպաշտպանության ազգային կենտրոնի ձևավորման շրջանակում։
Կենտրոնի նպատակն է ապահովել Հայաստանի Հանրապետության կիբեռտարածքի պաշտպանությունը, բարձրացնել ազգային մակարդակի դիմադրողականությունը ժամանակակից կիբեռսպառնալիքների նկատմամբ և ձևավորել առաջատար կիբեռպաշտպանական կարողություններ։
Եթե ցանկանում եք Ձեր գիտելիքն ու փորձը ծառայեցնել հայրենիքի զարգացմանը և ազգային անվտանգության ամրապնդմանը՝ աշխատելով բարձր տեխնոլոգիական, դինամիկ միջավայրում, մենք փնտրում ենք հենց Ձեզ։
Հրավիրում ենք մասնագետների, ովքեր՝
- ունեն բարձրագույն կրթություն տեղեկատվական տեխնոլոգիաների կամ հարակից ոլորտում
- ունեն կիբեռանվտանգության ոլորտում տեսական և/կամ գործնական գիտելիքներ ու փորձ
- ունեն գիտելիքներ արդի կիբեռսպառնալիքների և դրանց հակազդման մեթոդների մասին
- ունեն վերլուծական մտածողություն, պատասխանատվության բարձր զգացում և թիմային աշխատանքի պատրաստակամություն
Ցանկալի է միջազգային հավաստագրերի առկայություն և միջազգային ստանդարտների իմացություն (CISSP, OSCP, CRISC, CySA+, eCPPT, ISO/IEC 27001-27005 կամ համարժեք):
Դուք կունենաք հնարավորություն՝
-մասնակցելու ազգային նշանակության կիբեռպաշտպանական նախաձեռնություններին
-աշխատելու ժամանակակից և շարունակաբար զարգացող տեխնոլոգիական միջավայրում
-զարգացնելու մասնագիտական հմտությունները և Ձեր գիտելիքն ու փորձը ներդնելու Հայաստանի Հանրապետության զարգացման գործում
-մասնակցելու միջազգային ծրագրերի և գործուղումների
-ստանալու մրցունակ և բարձր աշխատավարձ
-օգտվելու սոցիալական երաշխիքներից
-մասնակցելու արտոնյալ բնակարանային վարկավորման ծրագրին
Դիմելու կարգը
Դիմումների ընդունման ժամկետը՝ մինչև 2026 թվականի հունիսի 22-ը։
Դիմել կարող եք՝
ta@sns.am էլ. փոստի հասցեով՝ կցելով դիմումը և ինքնակենսագրականը (CV)
ք. Երևան, Նալբանդյան 104՝ փաստաթղթերը ներկայացնելով առձեռն կամ փոստով